понедельник, 3 февраля 2014 г.

Ինչ է ինձ համար իրական երջանկությունը

Ինչ  է  ինձ  համար  իրական  երջանկությունը 

Նա, ով երջանկություն չի փնտրում, կգտնի այն ուրիշներից շուտ. որովհետև նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ երջանկության հասնելու ամենավստահելի միջոցը՝ դա նրա փնտրելն է ուրիշների համար:                                                          
 Լյութեր Քինգ

Մեզանից  ամեն  ոք    սրտի  մի  անկյունում  ունի   իր  երջակությունը: Դա  մեր  սիրած  ապրած  ամենալավ  պահերն  են:  Ես  օրինակ  ինձ  պատկերացնում  եմ  երջանիկ  երբ  ունենամ  իմ  ընտանիքը  որին  ես  կսիրեմ  և  սիրված  կլինեմ,  աշխատանք  որին  ամեն  առավոտ  կգնամ  հաճույքով  կատարելով  իմ  պարտականությունները,  ուենամ  լավ  ընկերներ  որոնց  հետ  կկարողանամ  լավ  ժամանակ  անցկացնել,  որնց  ես  կհիշեմ  իմ  ամբողջ  կյանքում: Սկայն  այս  ամենից  բացի  մենք  բոլորս  ունենում  ենք  մեր  մանկությունից  ինչ-որ  պահեր  որոնք  չենք  կարողանում  մոռանալ  օրինակ  ՝  ծննդյան  օրեր  կամ  առաջին  անգամ  երբ  մտանք  դպրոց: Ես  հիշում  եմ  իմ  առաջին  դրական  գնահատականը  երբ  ստացել  էի  գրավորից: Դա  միգուցե  իմ  ամենաեջաիկ  պահներ  էր   որը  ես  երբեք   չեմ  մոռանա:

Կյանքը տալիս է մարդուն (լավագույն դեպքում) միայն մեկ անկրկնելի ակնթարթ և երջանկության գաղտնիքն այն է, որպեսզի այդ ակնթարթը կրկնվի ինչքան հնարավոր է ավելի հաճախ:


Օսկար Ուայլդ



Комментариев нет:

Отправить комментарий