пятница, 14 февраля 2014 г.
Ծաղկաձորյան հավաք
понедельник, 3 февраля 2014 г.
ԿՅԱՆՔԻ ԿԵՍԱՐ
ԵՍ
ԻՄ ԿՅԱՆՔԻ ԿԵՍԱՐՆ ԵՄ
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:
Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին
Այս խոսքերի հեղինակ՝ Չարլի Չապլինը հասել է իր նպատակին նվաճելով բոլոր բարձունքները և հասնելով փառահեղ ճանաչման: Ամեն ոք այս կյանքում ունի իր նպատակը, առաջադրանքը ինչի համար նա եկել է լույս աշխարհ: Ես ունեմ
իմ ծրագրերը
ապագայի վերաբերյալ: Տվյալ պահին իմ գլխավորը առաջադրանքը փայլուն ավարտելն է կրթահամալիրը, որից հետո ընդունվել տնտեսագիտական համալսարան: Այնուհետև հանձնել պարտքս հայրենիքին: Ծառայությունից հետո կազմել ընտանիք, ունենալ սիրած աշխատանք, լավ շրջապատ, որոնց հետ կարող ես լավ ժամանակ անցկացնել՝ մի խոսքով գտնել երջանկության իմ գրավականը: Եվ վերջում:
Երջանիկ է նա, ով կարող է կապի մեջ դնել իր կյանքի սկիզբը վերջի հետ:
Ինչ է ինձ համար իրական երջանկությունը
Ինչ է ինձ համար իրական երջանկությունը
Նա, ով երջանկություն չի փնտրում, կգտնի այն ուրիշներից շուտ. որովհետև նրանք, ովքեր փնտրում են երջանկություն, մոռանում են, որ երջանկության հասնելու ամենավստահելի միջոցը՝ դա նրա փնտրելն է ուրիշների համար:
Լյութեր Քինգ
Մեզանից ամեն ոք սրտի մի անկյունում ունի իր երջակությունը: Դա մեր սիրած ապրած ամենալավ պահերն են: Ես օրինակ ինձ պատկերացնում եմ երջանիկ երբ ունենամ իմ ընտանիքը որին ես կսիրեմ և սիրված կլինեմ, աշխատանք որին ամեն առավոտ կգնամ հաճույքով կատարելով իմ պարտականությունները, ուենամ լավ ընկերներ որոնց հետ կկարողանամ լավ ժամանակ անցկացնել, որնց ես կհիշեմ իմ ամբողջ կյանքում: Սկայն այս ամենից բացի մենք բոլորս ունենում ենք մեր մանկությունից ինչ-որ պահեր որոնք չենք կարողանում մոռանալ օրինակ ՝ ծննդյան օրեր կամ առաջին անգամ երբ մտանք դպրոց: Ես հիշում եմ իմ առաջին դրական գնահատականը երբ ստացել էի գրավորից: Դա միգուցե իմ ամենաեջաիկ պահներ էր որը ես երբեք չեմ մոռանա:
Կյանքը տալիս է մարդուն (լավագույն դեպքում) միայն մեկ անկրկնելի ակնթարթ և երջանկության գաղտնիքն այն է, որպեսզի այդ ակնթարթը կրկնվի ինչքան հնարավոր է ավելի հաճախ:
Օսկար Ուայլդ
Կոռուպցիա
Ինչպես վերացնել կոռուպցիան
Նախ եկեք հասկանանք թե ինչ է կոռուպսիան: Կոռուպցիան լայն հասկացությունն է, որն ունի իր դրսևորումները: Կաշառակերությունը կամ կաշառք տալն էլ հենց այդ դրսևորումներից մեկն է: Դրսևորում է նաև պաշտոնական դիրքի չարաշահումը, շողոքորթելը կամ քծնանքը ու սրա նման շատ ուրիշ երևույթներ:
Կարծում եմ մարդ չկա, որ կոռուպցիային առընչվող պատմության
մեջ ընկած չլինի: Մի պահ հիշեք, թե ում ինչ լավություն ենք արել, որ դրա պատասխանը կստանանք, և կամ էլ առանձ պատասխան ակնկալելու ձեզ ձեր արած լավության դիմաց մի ուրիշ լավություն
են մատուցել: Բա, դե ասեք հնարավոր է կոռուպցիայի դեմ պայքարել, թե չէ: Իհարկե ես դեմ չեմ, որ հարկադրված կաշառքը վերանա, բայց հայկական մենթալիտետ
է, լավություն են անում կամ փող տալիս, որ գործդ առաջ ընկնի: Մի
թե կարծում եք որ հնարավոր է վերացնել կոռուպցիան: Ես այս խոսքերին չեմ հավատում:
Լինի
հիմա թե հազար տարի անց այն չի վերանա որովհետև դրա առջև կանգնած ենք մենք մեր բնավորությունը: Սակայն բոլորս պարտավոր ենք պայքարել դրա դեմ ինչքան էլ անհնարին է թվում բայց պետք է փորձենք որպեսզի մի օր այս երկրում տիրի մի մի քիչ սակայն արդարություն և
հավասարություն:
Ամեն
ինչ կարող է պատահել:
Հույսներս
պետք է դնենք միմյանց վրա որպեսզի կարողանաք հաղթահարել: Եվ այս ամենի հիմքը կարող է դնել մեզնից յուրաքանչյուրը ովքեր
գտնվում են այս սեյակում ովքեր հիմա քայլում են փողոցով:
Մի
խոսքով ասած բոլորս:
Պետք
է պայքարենք որ հասնենք մի արդյունքի:
Չեն
արել մեր ծնողները՝ կանենք մենք:
Ստվերային տնտեսություն
Ստվերային Տնտեսություն
Այսօր մենք միասին քննարկելու ենք ստվերային տնտեսությունը և նրա բոլոր հատկանիշները, հատկությունները, բոլոր վատ կողմերը: Նախ եկեք հասկանանք թե ի՜նչ է ստվերային տնտեսությունը, ի՜նչ է իրենից ներկայացնում:Ստվերային այն տնտեսությունը, որը գտնվում է պետական հաշվառումից և կարգավորումից դուրս և այդ, իսկ պատճառով չի արտացոլվում պետական վիճակագրության մեջ։ Այսինքն ես սովորական վաճառող եմ և ունեմ իմ ձեռնարկությունը: Արտադրում եմ պատուհաններ և այս ամիս արտադրել եմ օրինակի համար 20 պատուհան: Երբ իմ մոտ են գալիս հարկային մարմիններից մարդիկ և ինձնից պահանջում են իմ այս ամսվա տվյալները: Ես ներկայացնում եմ 20 փոխարեն 16 և թաքցնում եմ այդ տվյալները: Արդյունքում
ես նրանց վճարում եմ քիչ հարկ և օգնում ինքս ինձ: Սակայն այդ տվյալները գնում են կառավարութոյուն և
այնտեղից էլ կազմվում է մեզ շատ հայտնի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Այսպիսով
վաճառող իր գրպանն է դնում այդ պատուհանների շահույթը
հարստանում: Սակայն
մի կողմից պետությունը դիտավորյալ
է անում այս ամենը
պատճառաբանելով, թե խոշոր ձեռնարկատիրությունները աճեն
և շատ աշխատանքային վայրեր
ստեղծեն վերացնելով գործազուրկ: Սակայն մենք
բոլորս գիտենք, որ Հայաստանում բոլոր
խոշոր ձեռնարկությունները պատկանում
են ներկայիս կառավարության անձանց
ովքե՜ր էլ ընդում են օրենքներ հօգուտ իրենց ձեռնարկությունների զարգացմանը: Վերջում, երբ
մենք հասկանում ենք որ կառավարություն թաքցնելով
գումարը սկսում է պարտքեր կուտակել այլ երկրներից և, ոնց որ միշտ չկարողանալով մարել
դրանք տալիս է հայ ժողովրդին պատկանող մեր ազգային հարստությունները՝ հանքերը: Այդ պատճառով
է, որ մեր երկրի հանքերի մեծ մասը շահագործվում է
օտարերկրյա կազմակերպությունների կողմից: Սակայն ո՜վ
է կանխելու այս ամենը:
Այս
հարցի պատասխանը ոչ ոք չգիտի:
Շնորհակալություն:
Подписаться на:
Сообщения (Atom)
.jpg)

.jpg)
.jpg)