понедельник, 3 марта 2014 г.

Թմկաբերդի առում

Էսսե
.Դավաճանությունները հիմնականում կատարվում են ոչ  թե դիտավորությամբ , այլ անձի թուլության հետևանքովԼառոշֆուկո

Ցավալի  է սակայն  այս  խոսքերը  ճշմարիտ  են  և  տեղին  ոմբկա  տիրուհու  համար: Ասում  են  որ  այս  պատմությունը  տեղի  է  ունեցել  իրական  դեպքերի  հիման  վրա: Եվ  այսպես  կիսվելով  ձեզ  հետ  իմ  տպավորությունների  մասին  կարող  եմ  ասել  որ  այս  պոեմում  ինձ  դուր  եկավ  կամ  այսպես  ասած  գերեց  հենց  նրա  դավաճանության  մասը  որտեղ  Թումանյանը  գրել  է`

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է` վեր կաց, իմ հրեշտակ,
Թող, որ սպանեմ ես էդ հըրեշին:

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

Ըստ  իս  Թումանյանը  այս  հատվածում  ցուցաբերում  է  իր  բարձր  վարպետությունը  արտացոլելով  իր  փայլուն  մտքերը: Ինչպես  նաև  չմոռանանք  թե  նա  ինչպես  է  մեզ  ներկայացնում  պոեմը: Նա  ճիշտ  ընտրություն  էր  կայացրել  ընտրելով  հենց  աշուղ: Էլ  ոչինչ  չունեմ  ավելացնելու: Ասածս  ավելորդ  կդառնա: Կարդացեք  և  ինքներդ  կհամոզվեք: