Արվեստ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ

1910 թ.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԸ ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիա նահանգի Կյուրին գյուղաքաղաքում, Խարմանդայանների ընտանիքում, Զատկի հաջորդ գիշերը: Հարությունը ընտանիքի չորս տղա զավակներից երրորդն էր: Կյանքի առաջին հինգ տարիները փոքրիկի համար լուսաշող մանկության երջանիկ տարիներ էին. նրա հիշողության մեջ պահպանվել էին այդ օրերի առանձին պայծառ դրվագներ...

1915-1922
1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Հարություն Կալենցի մայրը, երեք կրթսեր զավակների հետ միանալով գաղթականների քարավանին, փախչում է Կյուրինից: Կալենցը պատմում էր, թե ինչպես են անցել անապատով՝ մահվան ճանապարհով. «...ոտաբոբիկ, արյունլվա ներբաններով, բզկտված, ցնցոտիներով, թշվառական, սովամահ»:  Ընտանիքը հրաշքով փրկվում է: Բոլորը հասնում են Սիրիայի Հալեպ քաղաքը: Շատ չանցած մայրը մահանում է: Հարությունին եղբայրների հետ տեղափոխում են հայ մանուկների որբանոց: Նախնական կրթությունը ստանում է որբանոցին կից դպրոցում: Չորրորդ դասարանը չավարտած՝ թողնում է դպրոցը, բնակվում հորեղբոր տանն ու դառնում ծանոթ մի գեղագրի աշակերտՀարություն Կալենցը նկարել սկսել է դեռևս որբանոցում...

1923-1930
Կալենցն իր միակ ուսուցիչն էր համարում հայ նկարիչ Օննիկ Ավետիսյանին, որի մոտ 13 տարեկանում 2-3 ամիս գեղանկարչության հիմունքներ էր ուսանել:
Մի քանի տարի Հարությունն ապրում է Հալեպում, վաճառքի համար նկարում ժանրային կտավներ, վայելում նաև դիմանկարչի համբավ:
1927-ին տեղափոխվում է Տրիպոլի (Լիբանան), ուր ապրում էին երկու ավագ եղբայրները: Այստեղ նա ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ, նշանակալից մի ծանոթություն, որը դառնում է երկարամյա բարեկամության սկիզբ: Դա աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություն չէր, այլ փոխհարստացնող ստեղծագործական միություն, որը ընդհատվեց միայն 1942 թ. Միշլեի մահով:

1930-1946

1930 թ. Կալենցը հաստատվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Այդ տարի սկիզբ է առնում նկարչի ստեղծագործական թռիչքի ու փառքի երջանիկ ժամանակաշրջանը: Կալենցը դառնում է հանրաճանաչ, հաստատուն տեղ գրավում հասարակության մեջ, գործուն մասնակցություն ունենում մայրաքաղաքի գեղարվեստական կյանքում, բացում անհատական ցուցահանդեսներ: Նրա արվեստը լուսաբանվում է արաբական, ֆրանսիական և հայկական մամուլում... Կալենցի ստեղծագործության բեյրության շրջանի բարձրակետը դարձան 1939 թ. Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Լիբանանի տաղավարի համար արված յոթ մետրանոց հարթաքանդակները, որոնք արժանացան Լիբանանի կառավարության և ցուցահանդեսի կոմիտեի պատվոգրերինԱյդուհանդերձ, ներգաղթի առաջին իսկ հնարավորությունն ստեղծվելուն պես նկարիչը որոշում է ընդունում վերադառնալ հայրենիք: 1946-ին կնոջ՝ Արմինեի և որդու՝ Արմենի հետ նկարիչը մեկնում է Խորհրդային Հայաստան:Եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 1946-ին իր տիկնոջ` նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966-ին մասնակցել էՉեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։Կա­լեն­ցի նշա­նա­վոր գոր­ծե­րից են գրող Վի­վան Չի­թե­ջյա­նի (1957 թ.), պարուհի Մա­յա Պլի­սեց­կա­յա­յի (1959 թ.), նկարչուհի Քնա­րիկ Հով­հան­նի­սյա­նի (1960 թ.), դե­րասանուհի Վա­լեն­տի­նա Խմա­րա­յի (1961 թ.) դի­ման­կար­նե­րը, «Աշու­նը Զանգ­վի ձո­րում» (1957 թ.), «Սևանա կղզու Սուրբ Կա­րա­պետ եկե­ղե­ցին» (1957 թ.), «Աշու­նը բու­սա­բա­նա­կան այ­գում» (1961 թ.), «Գա­րու­նը մեր բա­կում» (1967 թ.) բնան­կար­նե­րը, «Նա­տյուր­մորտ. մրգեր» (1959 թ.), «Նա­տյուր­մորտ» (1960 թ.) և այլ կտավ­ներ: Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել Բեյրութում, Մոսկ­վա­յում, Լե­նինգ­րա­դում (այժմ՝ Սանկտ Պե­տեր­բուրգ), Երևանում: Գոր­ծե­րից  պահ­վում են Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում, Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում, մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում:Կա­լեն­ցի անու­նով Երևանում  կոչ­վել է փո­ղոց, 2009 թ-ին ստեղծ­վել է «Կա­լենց» մշա­կու­թային հիմ­նա­դրամը:

Մետրոյի «Բարեկամություն» կանգառից քիչ հեռու` Կալենցի 18 հասցեում, այսուհետ կգործի անվանի նկարչի թանգարանը: «Կալենց» թանգարանը կառուցվել է Արմինե եւ Հարություն Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա, իսկ թանգարանի ստեղծման գաղափարը կյանքի է կոչվել նրանց որդու` Սարո Գալենցի ջանքերով:

Untitled 2  from <a href="

Untitled 1  from ArsenAdunts

Комментариев нет:

Отправить комментарий