Իմ արևի քաղաքը
Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա:
Քելի
Ինչ է մեզ ուզում
ասել սրանով Քելի: Աշխարհում գոյութոյւն
չունի այնպիսի մի պետություն, որ թերություն չունենա: Նույնիսկ ամենազարգացած
կամ ամենամարդաբնակ քաղաքում
կան թերություններ, և սա վերաբերվում
է ոչ միայն քաղաքներին այլ նաև պետություններին: Բոլորը ձգտում
են հասնել այդ անթերիության չափանիշին
սակայն իմ կարծիքով
ոչ մեկին դա չի հաջողվի
ոչ հիմա ոչ էլ մեզնից
հետո: Ամեն մեկս այս աշխարհը երկիրը
քաղաքը պատկերացնում ենք յուրովի:
Մեկի համար՝ գեղեցիկ
շենքերը, մյուսի համար ճոխ հանդիսակատարություններ:Իմ արևի քաղաքը ունի իր առանձնահատկությունները: Քաղաք որտեղ բոլորը աշխատում
են և վարձատրվում
են իրենց կատարած
աշխատանքի համար: Քաղաք որի բնակիչները օգնում
են միմիյանց ցանկացած հարցում: Քաղաք որը ապահովում է բարձրակարգ կրթություն
որի շնորհիվ երեխաները
ապահովում են իրենց ապագան:
Մի քաղաք
որում կցանկանան ապրել մարդիկ առանց հոգսի անցկացնելով
երջանիկ տարիները և արժանապատվորն ապրել իրենց կյանքը: Եվ
այսպես շարունակ ես կարող եմ նշել այն ցանկությունները և երեզանքները որոնք կցանականայի տեսնել
իմ արևի քաղաքում: Նույնիսկ իմ երազներում այն չի կարող լինել կատարյալ,
ինչքան էլ ես այն պատկերացնեմ: Սակայն սա իմ քաղաքն
է իմ արևի քաղաքը:
Комментариев нет:
Отправить комментарий