среда, 19 февраля 2014 г.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բարև  ձեզ  հարգելի  ընթերցասերներ: Այսօր  միասին  քննարկելու  ենք  և  պարզաբանելու  ենք  թե  ինչպիսին  է  կրթությունը  Հայաստանում: Մինչ  անցնելը  բուն  քննարկման  ծանոթանանք  հայաստանում`  կրթության  ոլորտում  տիրող  վիճակագրությանը:


2012-2013 ուս. տարում Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր քանակն ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի
Մարզ
Ուսումնական հաստատություններն ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի
Ընդհանուր
պետական
ոչ պետական
պետական
ոչ պետական
ընդամենը
Երևան
197
36
216
37
253
Արագածոտն
121
0
122
0
122
Արարատ
112
0
112
0
112
Արմավիր
118
2
121
2
123
Գեղարքունիք
124
0
126
0
126
Լոռի
163
1
167
1
168
Կոտայք
102
1
104
1
105
Շիրակ
164
5
168
5
173
Սյունիք
117
0
121
0
121
Վայոց Ձոր
50
1
50
1
51
Տավուշ
81
0
81
0
81
Ընդամենը
1349
46
1388
47
1435

2012-2013 ուսումնական տարում Հայաստանում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1435 ուսումնական հաստատություն(համալսարաններ,  դպրոցներ,  մակապարտեզներ  և  այլն ), որից 1388-ը կամ 96.7%-ը` պետական, իսկ 47-ը կամ 3.3%-ը` ոչ պետական: Քաղաքային համայնքներում գործել է դպրոցների ընդհանուր թվաքանակի 39.8%-ը, իսկ գյուղականում՝ 60.2%-ը:
2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը նվազել է 0.4%-ով: Դպրոցների օպտիմալացման շրջանակներում փակվել են Երևանի թիվ 25, Գեղարքունիքում՝ Բարեպատի, Շիրակում՝ Բարձրաշենի, Վայոց Ձորում՝ Փոռի հիմնական դպրոցները, Արագածոտնում Ապարանի ֆիզմաթ վարժարանը: Շիրակում Ախուրյանի Գյուղակադեմիայի հենակետային վարժարանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավագ դպրոցները միավորվել են համապատասխանաբար Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան և Երևանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցների հետՆկատեք  առաջին  նախադասության  վերջին  բառին`  բվազում  է: Ստորև  ներկայացված  էր  այն  կրթական  հաստատությունների  քանակը  որոնք  փակվել  են  և  չեն  գործում: Այսինք  պետք  է  լինեն  ինչ-ինչ  պատճառներ  նրանց  փակման  համար: Ես  փորփրեցի  և  գտա  տեղեկություն  այն  մասին  որ  Երևանի թիվ 25  դպրոցը  և  Ապարանի ֆիզմաթ վարժարանը  միացվել  են  մեկ  այլ  դպրոցի  հետ  և  այն  դարցրել  սովորական  միջնակարգ  դպրոց: Կարող  ենք  պատճառաբանել  ինչու: Ես  չեմ  տեսնում  իմաստ  միացնել  երկու  դպրոցներ  և  այն  դարձնել  միջնակարգ: Շարունակենք:

2012-2013 ուսումնական տարում կասեցվել է Երևանի ոչ պետական «Էթերա» տարրական դպրոցի գործունեությունը:

Հայաստանում այս ուսումնական տարում գործել են 13 մասնագիտացված (1 ոչ պետական) և 27 պետական հատուկ հանրակրթական դպրոցներ, որոնք կազմում են դպրոցների ընդհանուր թվաքանակի՝ համապատասխանաբար 0.9%-ը և 1.9%-ը: Հատուկ դպրոցներից 14-ը գտնվում են մարզերում: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր քանակը մնացել է անփոփոխ: Եթե  նկատեցիք  նշված  չէր  թե  որտեղ  են  շահագործման  հանձնվել  այդ  դպրոցները: Այսինքն  չկա  հաստատուն  փաստեր:


Հայաստանում գործել է 12 տարրական դպրոց, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քա նակի 0.8%-ը: Տարրական 11 պետական դպրոցները գտնվում են մարզերում, իսկ 1, ոչ պետական դպրոցը, Երևանում:
Հաշվետու ուսումնական տարում Հայաստանում գործել է 461 հիմնական դպրոց, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր թվաքանակի 32.2%-ը: Հիմնական դպրոցներից 306-ը գործել են մարզերում:


2012-2013 ուստարում Հայաստանում գործունեություն է ծավալել առանձին գործող 109 ավագ դպրոց, այդ թվում. 44-ը՝ Երևանում, 3-ը` Արագածոտնում, 4-ը` Արարատում, 6-ը` Արմավիրում, 6-ը` Գեղարքունիքում, 9-ը` Լոռիում, 12-ը` Կոտայքում, 12-ը` Շիրակում, 5-ը` Սյունիքում, 4-ը` Վայոց ձորում և 4-ը` Տավուշում: Դրանցից 10-ը ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ են. Երևանի «Գյուղատնտեսական համալսարան» «Հայբուսակ», «Հյուսիսային», «Եվրասիա», «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիայի, Գյումրու թիվ 1 կրթահամալիրի, ինչպես նաև «Իմաստասեր», «Այբ» կրթական հանգույցի, «ԱԶՊԱԹ-ՎԵՏԵՐԱՆ» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի, Եղեգնաձորի «Գիտելիք համալսարան հիմնադրամի» ավագ դպրոցներըԻնչպես  բոլորիս  է  հայտնի  որ  կար  մի  ժամանակ  երբ  հայստանում  միջնակարգ(Դպրոցական )  կրթություն  տևում  էր  10 տարի: Սակայն  մեր  պայծառափայլ  ճակատ  ունեցող  նախարարը  որոշեց  այն  ավելացնել  ևս  երկու  տարով  դարձնելով  այն  12  տարի: Եվ  հերիք  չէ  նաև  հիմնեց  այսպես  ասած  ավագ  դպրոցներ  որոնք  իփր  թե  տալիս  են  միջնակարգ  դպրոցներից  ավելի  լավ  կրթություն: Սակայն  եկեք  շրջանցենք  այս  թեման  որովհետև  անվերջ  կարող  ենք  այն  քննադատել  և  շարունակենք:
Հայաստանում գործող 109 ավագ դպրոցները կազմել են դպրոցների ընդհանուր թվաքանակի 7.6%-ը:


Նախորդ տարվա 18-ի փոխարեն գործել է 16 վարժարան, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քանակի 1.1%-ը
Հայաստանում գործել է 837 միջնակարգ դպրոց, ինչը կազմում է հաստատությունների ընդհանուր քանակի 58.3%-ը, որից 790-ը` մարզերում: 2011-2012 ուսումնական տարվա համեմատ` միջնակարգ դպրոցների ընդհանուր քանակն աճել է 4.8%-ովԻնչպես  վերևում  նկատեց  որ  միայն  միջնակարգ  դպրոցների  քանակը  ավելացել  է  շուրջ  5%-ով: Արդյոք  դուք  ճիշտ  չեք  գտնում  որ  տվյալ  փահին  մենք  պետք  է  շատացնենք  ավագ  դպրոցների,  բարձրակարգ  համալսարանների  քանակը: Ավաղ;
Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները կազմում են հաստատությունների ընդհանուր քանակի 28.8%-ը: Իսկ 1001 և ավելի սովորողներ ունեցող հաստատությունները` 36.3%-ըԱյսինք  տվյալ  ցուցանիշը  մեզ  ասել  է  տալիս  որ  դպրոցներում  աշակերտների  քանակը  անհավասար  է  տեղաբաղշված,  որի  պատճառը  ենթադրում  եմ  որ  կրթության  որակն  է:
Դպրոցների օգտագործման միջին գործակիցը (ուտիլիզացիա) 53.9%-ն է, ընդ որում, ամենացածր ցուցանիշը՝ 42,4%-ը Վայոց Ձորում, իսկ ամենամեծը՝ 60.8%-ը՝ Շիրակում:
Հանրակրթական հաստատությունների շենքերի 42.7%-ը գտնվում է բավարար վիճակում, 19.7%-ն ունի ընթացիկ նորոգման կարիք և 37.6%-ը` հիմնանորոգման կարիք: Ահա  ամենածեծված  թեման: Սրա  վերաբերյալ  կարելի  է  շատ  թուք  ու  մուր  անել: Ինչու  է  նախարարությունը  կառուցում  նոր  դպչոցներ  մինչդեռ  վերևի  ցուցանիշները  կռում  են: Կամ  ասենք  կառավարությունը  հսկայական  տարածքներ  է  տրամադրում  այն  էլ  անվճար  կառուցելու  մեկ  բարձրակարգ  դպրոց  որի  փոխարեն  կարող  էիր  կառուցել  մի  քանի  դպրոց:  (Խոսքը  գնում  է  Դիլիջանի  դպրոցի  մասին ); Լավ  ասենք  կառուցեցին  այդ  դպրոցը  սակայն  այնտեղ սովորելու  է  ընդամենը  10%  հայեր: Ես  նույնիսկ  համոզված  եմ  որ  նրանք  ճիշտ  որոշում  են  կայացրել: Այո: Միայն  դեբիլն է  ընդունակ  տվյալ  քայլին: Ես  ուղղակի  ասելիք  չունեմ: Բրավ~Օ:


Կարծում  եմ  որ  այս  տվյալները  ներկայացված  են  ճշգրիտ,  որովհետև  չեմ  կարծում  որ  կրթության  և  գիտության  ոլորտը  կարող  է  ուտել  այնքան  փող  ինչքան  հհ  պետական  բյուջեն: Լավ  հիմա  անցնենք  մի  քանի  ծեծված  թեմաների: Մենք  գալիս  ենք  կրթական  հաստատություններ  որպեսզի  ստանանք  որակյալ  և  բարձրակարգ  կրթություն: Սակայն  մեզնից  յուրաքանչյուրը  կարող  է  փաստել  որ  դա  այդպես  չէ:  Կամ  ասենք  լավ  ավարտում  ենք  միջնակարգ  կրթությունը  և  ընդունվում  բուհ: Ստանում  ենք  կարելի  է  ասել  դպրոցից  մի-քիչ  տարբերվող  կրթություն: Լավ  հետո: 

Վերջում  ինչ  է  լինելու: Ինչ  մասնագիտություն  եմ  ես  ձեռք  բերելու: Ով  եմ  դառնալու: Ես  կարծում  եմ,  ոչ  թե  կարծում  եմ  այլ  վստահ  եմ  որ  Հայաստանում  կրթությունը   ամենացածր  որակի  է: Եվ  այդ  ամենը  փաստում  են  արդեն  ոչ  թե  մեր  այլ  աշխարհի  տվյալներ: 

Հայկական  համալսրանաները նույնիսկ  չեն  ընդգրկվել  լավագույն  300  համալսարանների  ցանկում: Այս  ամենը  տեղիք  է  տալիս  մեզ  որ  մտածեն  մեր  գալիք  սերնդի  մասին  և  սկսենք  քայլրեր  ձեռնարկել  բարձրացնելով  հայկական  կրթության  մակարդակը: Շնորհակալություն:

Комментариев нет:

Отправить комментарий