Ինչպես վերացնել կոռուպցիան
Նախ եկեք հասկանանք թե ինչ է կոռուպսիան: Կոռուպցիան լայն հասկացությունն է, որն ունի իր դրսևորումները: Կաշառակերությունը կամ կաշառք տալն էլ հենց այդ դրսևորումներից մեկն է: Դրսևորում է նաև պաշտոնական դիրքի չարաշահումը, շողոքորթելը կամ քծնանքը ու սրա նման շատ ուրիշ երևույթներ:
Կարծում եմ մարդ չկա, որ կոռուպցիային առընչվող պատմության
մեջ ընկած չլինի: Մի պահ հիշեք, թե ում ինչ լավություն ենք արել, որ դրա պատասխանը կստանանք, և կամ էլ առանձ պատասխան ակնկալելու ձեզ ձեր արած լավության դիմաց մի ուրիշ լավություն
են մատուցել: Բա, դե ասեք հնարավոր է կոռուպցիայի դեմ պայքարել, թե չէ: Իհարկե ես դեմ չեմ, որ հարկադրված կաշառքը վերանա, բայց հայկական մենթալիտետ
է, լավություն են անում կամ փող տալիս, որ գործդ առաջ ընկնի: Մի
թե կարծում եք որ հնարավոր է վերացնել կոռուպցիան: Ես այս խոսքերին չեմ հավատում:
Լինի
հիմա թե հազար տարի անց այն չի վերանա որովհետև դրա առջև կանգնած ենք մենք մեր բնավորությունը: Սակայն բոլորս պարտավոր ենք պայքարել դրա դեմ ինչքան էլ անհնարին է թվում բայց պետք է փորձենք որպեսզի մի օր այս երկրում տիրի մի մի քիչ սակայն արդարություն և
հավասարություն:
Ամեն
ինչ կարող է պատահել:
Հույսներս
պետք է դնենք միմյանց վրա որպեսզի կարողանաք հաղթահարել: Եվ այս ամենի հիմքը կարող է դնել մեզնից յուրաքանչյուրը ովքեր
գտնվում են այս սեյակում ովքեր հիմա քայլում են փողոցով:
Մի
խոսքով ասած բոլորս:
Պետք
է պայքարենք որ հասնենք մի արդյունքի:
Չեն
արել մեր ծնողները՝ կանենք մենք:
Комментариев нет:
Отправить комментарий