Արդեն Ծաղկաձորում ենք: Եկել ենք այստեղ, որպեսզի մասնակցենք Սուրբ Սարգսի ծեսին: Այսօր հասցրեցինք
լինել սպորտբազայում: Տեսանք, թե ինչպես են մարզվում Հայաստանի հավաքականի ծանրամարտուհիները:
Այստեղ էր նաև հանրաճանաչ ծանրամարտի չեմպիոնուհի` Մելինե Դալուզյանը: Նա ջանասիրաբար
պատրաստվում էր հերթական մրցումներին: Այնուհետև գնացղինք հաջորդ մարզադահլիճը, որը
հարմարեցված էր` վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի համար: Բաժանվեցինք թիմերի` ավագ
դպրոցը միջինի դեմ և անկասկած ավագ դպրոցը հաղթեց, չնայած նրան, որ մենք նրանց խմբից
էինք: Տեսանք նաև այնտեղի մեծ լողավազանը, որտեղ մարզվում են ռուս, ֆրանսիացի և այլ
հայտնի մարզիկներ: Հետո փոքր քայլարշավով գնացինք դեպի երթուղայինները: Ճաշելուց հետո
կհանգստանանք և կգնանք Կեչարիսի վանքը:
Комментариев нет:
Отправить комментарий